Ձեր գովազդն այստեղ

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված Անդրանիկ Անտոնյանը մի քանի օրից կդառնար 36 տարեկան. Մանրամասներ

  • Sep 01, 2023

Գեղարքունիքում այսօր զոհված զինծառայողներից Անդրանիկ Անտոնյանը Նորաբաց գյուղից է։

MediaHub-ի հետ զրույցում Նորաբացի վարչական ղեկավար Մարգար Մարգարյանը պատմել է, որ Անդրանիկը 25-օրյա վարժական հավաքների էր մեկնել։

«Բարի, ուժեղ, դուխով տղա էր։ Ամուսնացած չէր, երկու քույր ունի, հայրն ու մայրն էլ քիչ առաջ են իմացել։ 36-ամյակը մի քանի օրից է լրանալու։ Տեխնիկա ուներ, հողագործությամբ էր զբաղվում»,-պատմել է վարչական ղեկավարը։

Նշենք, որ Սոթքի և Նորաբակի հատվածում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմը 4 զոհ ունի։

Մեկնաբանություն

Որոնում