Ադրբեջանը քիչ առաջ դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ:
Իրավիճակի մասին հանրությանը պարբերաբար տրամադրվելու է տեղեկատվություն։
Ավելի վաղ այս մասին գրել էր նաև Արցախի ՄԻՊ-ը իր թվիթերյա օգտահաշվում:
«Ադրբեջանը դադարեցրել է Արցախի ողջ տարածքի գազամատակարարումը
Արցախի ժողովուրդն արդեն 32 ժամ գտնվում է լիակատար շրջափակման մեջ։
Եթե սա հանցագործություն չէ, ապա ի՞նչ է»,- գրել է պաշտպանը։