Ադրբեջանը հայկական կողմին փոխանցել է երկու գերիների, որոնցից մեկն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, զոհերի դիերը հանելու նպատակով Ներքին Հանդի տարածք գնացած ԱԻՆ աշխատակիցն է եղել

  • Sep 15, 2022

Aravot.am-ի տեղեկություններով, բանակցությունների արդյունքում, քիչ առաջ  Սյունիքի մարզի Ներքին Հանդի տարածքում տեղի ունեցավ գերիների փոխանակում։ 

Ադրբեջանը հայկական կողմին փոխանցել է երկու գերիների, որոնցից մեկն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, զոհերի դիերը հանելու նպատակով Ներքին Հանդի տարածք գնացած ԱԻՆ աշխատակիցն է եղել:

 

Ավելու վաղ տեղեկացրել ենք, որ ԱԻՆ փրկարար ծառայողները խմբով գնացել են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք դիեր վերադարձնելու, խմբի մի մասը վերադարձել է, իսկ փրկարար ծառայողներից մեկի հետ մինչ այս պահը կապ հաստատել չի հաջողվել։

Նորություն լինելու դեպքում հավելյալ կտեղեկացնենք։

ԱԻՆ խոսնակ

 

 

Մեկնաբանություն

Որոնում