hraparak.am-ը գրում է.
Տելեգրամյան ալիքներով այս պահին արագորեն լուրեր են տարածվում, որ Ադրբեջանը հրետանային հարձակում է սկսել Հայաստանի վրա: Մասնավորապես, կրակոցներ են լսվում Գորիսի, Ջերմուկի և Վարդենիսի գյուղերում:
Մեզ հասած տեղեկություններով` Գորիսի ուղղությամբ թշնամու Զինված ուժերը կիրառել են հարվածային անօդաչու սարք։ Մեկ այլ տեղեկությամբ էլ` կրակ են բացել Սյունիքի մարզի Խոտ, Խոզնավար, Խնածախ եւ Դավիթ Բեկ գյուղերի, ինչպես նաև Սև լճի ուղղությամբ։ Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ դեռ չկան։ ՊՆ-ից դեռ չեն արձագանքում: