Ադրբեջանը օկուպացված Հաթերք գյուղում, նախնական տվյալներով, մեկ քաղաքացիական անձի է այսօր սպшնել

  • Sep 21, 2023

Ադրբեջանը օկուպացված Հաթերք գյուղում, նախնական տվյալներով, մեկ քաղաքացիական անձի է այսօր սպանել, այս մասին հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Ադրբեջանցիները ոչ միայն չեն դադարեցրել կրակը երեկ 13։00-ից, այլև արդեն քանի ժամ է՝ կրակում և շարժվում են տարբեր ուղղություններով ու այսօր էլ շարունակում են բռնությունները։

Այսօր առավոտյան նրանք օկուպացված Հաթերք գյուղում, նախնական տվյալներով, սպանել են մեկ քաղաքացիական անձի, այժմ կրակում ու շարժվում են Ստեփանակերտի ուղղությամբ»,- X-ում գրել է Բեգլարյանը։

Մեկնաբանություն

Որոնում