Ադրբեջանական ուժերը կրակել են խաղաղ բնակչի վրա․ այս մասին հայտնում է Գորիսի թղթակից Արմինե Սիմոնյանը։
Տեղ գյուղի բնակիչ Արթուր Մարությանը գնացել է Գորհայքի սարերից հոտը իջեցնելու, ճանապարհին Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նրա ուղղությամբ։
Մարությանը գլխուղեղի ծանր վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց։ Արթուրի մորեղբորից ՍիվիլՆեթը տեղեկացավ, որ այս պահին վիրահատություն է ընթանում։