Օրերս համացանցում ամենաքննարկվողը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանի հարսանեկան արարողությունն էր, որը տեղի է ունեցել Հայաստանի ամենաթանկ ռեստորաններից մեկում` «Դվին» ռեստորանային համալիրում: Պատգամավորի ու ընտրյալի քավորն էլ եղել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Starnews.am-ը որոշել է մի փոքր խոսել իրարանցում առաջացրած հարսանիքի մասին:
Շատ բան պետք չէ հասկանալու համար, թե որքան շքեղ եւ ճոխ է եղել հարսանեկան արարողությունը: Ընդամենը պետք է աչքի տակ անցկացնել մի քանի կադր, և բավական է հասկանալու համար, որ սա տիպիկ օլիգարխիկ հարսանիք է:
Շքեղ ձևավորում, շքեղ հարսանեկան զգեստ, տորթ և հրավառություն`ահա Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի սովորական պատգամավորի հնարավորությունները: Թերևս նրա ամսական աշխատավարձն ու ինքն իրեն թույլ տված հարսանիքը միմյանց հետ կապ չունեն:
Հա, ի դեպ` պատգամավորի հարսնացուն մեծ կարևորություն է տվել նաև լուսանկարիչներին, և անկախ գումարի մեծության`հրավիրել լավագույններին:
Դե ինչ, հարսանեկան այլ մանրամասներ` տեսանյութում: