Սննդաբան Լիլիթ Բասյանն այս օրերին գտնվում է Եգիպտոսում, որտեղից էլ մի շարք հրապարակումներ է արել։
Այս ընթացքում Լիլիթի և դերասան Ալեքսանդր Բաբասյանի որդին՝ Ալեքսը Հայաստանում է։ Դերասանը որդու հետ համատեղ հոլովակ էր հրապարակել ինստագրամյան իր էջի story բաժնում՝ ներկայացնելով, թե ինչպես են ժամանակն անցկացնում միասին։
Այսօր էլ Լիլիթն է հոլովակ հրապարակել և ցույց տվել, թե ինչպես են միասին խաղում Ալեքսն ու պապիկը։
«Լավագույն պապիկն ու տատիկը։ Ալեքսն առանց նրանց չի կարող, նրանք էլ՝ առանց Ալեքսի»,-հոլովակին կից գրել էր Լիլիթը։