Հասմիկ Խոջյանն իր ինստագրամյան էջում հարց ու պատասխանի միջոցով հրապարակել է իր ամուսնու համար գնած ամանորյա նվերը, որը Playstation 5 է… ըստ մեր ունեցած տեղեկությունների այն բավական մեծ արժեք է ներկայացնում:
Հետաքրքիր է Հասմիկը այս անգամ էլ է բարտերի տարբերակով գնել այն, թե ոչ, բայցպարզից էլ պարզ է, որ նա սիրում է ցուցադրել այն ամենն ինչ կատարվում է իր ընտանիքում:
Արդեն տեղեկացրել ենք, որ դերասանուհի Հասմիկ Խոջյանն այն հայտնիներից է, ով ապրում ու արարում է բարտերով: Բառի ամենաբուն իմաստով Հասմիկը ապրում է գովազդի դիմաց ստացած հագուստով, հյութերով, սնունդով, տեխնիկայով, սպասքով ու օծանելիքով, այդ կերպ իր անձնական էջը դարձնելով «շուկա»:
Հետևելով նրա էջին պարզ է դառնում, որ նրան վստահում են ցածր կարգի բրենդներն ու օնլայն շոփերը, ինչը կարծես թե բավարարում է դերասանուհուն:
Հասմիկ ջան, մեղմ ասած ամոթ է գովազդել 200 դրամանոց գազավորված ըմպելիք, ամուսնուդ խնդրիր թող գոնե տան սառնարանի պարունակությունը գումարով ձեռք բերի:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտ ամսին դերասանուհի Հասմիկ Խոջյանն ու իր սիրելին ամուսնացան: Այն, որ Հասմիկը ամբողջ հարսանիքի ընթացքում օնլայն էր և չէր հասցնում վայելել իր իսկ օրը, starnews-ը վաղուց պատմել է:
Հասմիկն ակտիվ կերպով լուսաբանում էր սեփական հարսանիքը: Մեզ մոտ տպավորություն էր, որ դերասանուհին սեփական հարսանիքը վերածել էր գովազդային վահանակի և տպավորություն էր, որ ամբողջ հարսանիքը արել էին բարտերով:
Սա անցանք: Հիմա Հաամիկը պատրաստվում է դստեր լույս աշխարհ գալուն: Սակայն դերասանուհին այս անգամ ևս խորամանկորեն որոշել է գովազդով «լուծել դստեր օժիտի» հարցերը: Նա այս անգամ մանկասայլակի տեսանյութ է տարածել` ասելով, որ պատրաստվում է դստեր համար մանկասայլակ գնել: