Երեկ համացանցում ամենաակտիվ քննարկման թեման հինգ երեխաների մայր, գեղեցկուհի Գոհար Հարությունյանի ամուսնալուծվելն ու կրկին ամուսնանալու ցանկությունն էր: Չնայած նրան, որ գեղեցկուհին հրաժարվել է պատասխանել լրագրողի հարցին, Starnews.am-ը բացահայտել է Գոհար Հարությունյանի նոր սիրելիին:
Ներկայացնում ենք լուսանկար, որում զույգը`ձեռք-ձեռքի բռնած, բավականին երջանիկ մասնակցում է միջոցառման: Ավելին` վերջին շրջանում Գոհարի նոր սիրելին նրան մշտապես ուղեկցում է նմանատիպ վայրեր:
Նշենք, որ ընդամենը մեկ տարի առաջ Գոհարը նշում էր, որ շատ երջանիկ ընտանիք ունի, ամուսինն իր երազանքների արքայազնն է, և որ չնայած նրան, որ ինքը այլևս չի ցանկանում երեխա ունենալ գերզբաղվածության և արդեն 5 երեխա ունենալու պատժառով, միևնույն է` ամուսինը շատ է ցանկանում կրկին համալրել իրենց ընտանիքը:
Թե ինչն է պատճառը, որ բազմազավակ մայրիկը ցանկանում է անձնականը նորից դասավորել, դեռևս հայտնի չէ: Սակայն starnews.am-ը խոստանում է մոտ ժամանակներս պատճառը բացահայտել: