Ինչպես StarNews-ն արդեն տեղեկացրել է օրեր առաջ դերասան Բեն Ավետիսյանի կնոջ՝ Դիանա Տոնոյանի ծննդյան տարեդարձն էր։ Դերասանը հրապարակել էր կնոջ լուսանկարն ու ջերմորեն շնորհավորել նրան.
«Շնորհավոր ծնունդդ, իմ խելացիս, սիրունս, թանկս» գրել էր Բենը։
Արդեն երեկ Դիանան հրապարակել էր ամուսնու նվերն ու շնորհակալություն հայտնել.
«Իմ սեր, շնորհակալ եմ». ահա այսպիսի գրառում էր նա արել՝ ցույց տալով վերջին մոդելի հեռախոսի նկարը։
Հավելենք, որ Դիանան շատ ակտիվ է իր ինստագրամյան էջում։ Նա այնտեղ կիսվում է իր առօրյայով ու ցույց տալիս նաև դստեր մասնակցությամբ հոլովակները։
Նշենք նաև, որ զույգն արդեն տևական ժամանակ է ինչ բնակվում է ԱՄՆ-ում։ Նրանց 8 ամսական դուստրը՝ Բիանան, հենց այնտեղ էլ ծնվել է։