Դերասանուհի Դիանա Տոռեսը, ով բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում, հրապարակել է տեսանյութ, որտեղ Գևորգ Մկրտչյանի երգն է լսում ավտոմեքենայի մեջ:
StarnNews-ի աչքից չի վրիպել, որ Դիանան ասես չի կարողացել զսպել իրեն և լցվել են նրա աչքերը: Ըստ տպավորության`երգի բառերը խոսում են Դիանայի սրտի հետ:
Նշենք, որ օրեր շարունակ համացանցում ակտիվորեն քննարկվում էր Դիանայի և Տաթև Սարգսյանի միջև տեղի ունեցած սկանդալային միջադեպը:
Տաթևը իր և Դիանա Տոռեսի միջև տեղի ունեցած սկանդալային դեպքից հետո առաջին անգամ Ամալյա Հովհաննիսյանի հետ էր զրուցել և մանրամասներ պատմել:
StarNews-ը հետևել էր զրույցին:
«Կային մարդիկ, ովքեր այդ շրջանում գրում էին, որ հիացած էին իմ լռությամբ ու իմ դիրքորոշմամբ: Ես այդ աղջկան իմ կյանքում տեսել եմ 4-5 անգամ: Նա ինձ հրավիրեց իրենց տուն, որպեսզի նկարվեմ իր հորեղբոր հետ`նշելով, որ շատ է սիրում ինձ`որպես դերասանուհի:Գնացի իրենց տուն, նկարվեցի: Որոշ ժամանակ անց հրապարակում է նկարը և չի նշում, որ հորեղբայրն է:
Կտրում է հորեղբոր դեմքը, և երևում է այն հատվածը, որ ինձ գրկել է տղամարդ: Այսինքն գնում ես մարդու տուն, որոշ ժամանակ անց`գլխիդ սարքում են:Ընտանիքի ավագն է փորձել մի քանի անգամ կապ հադտատել փաստաբանիս հետ, որպեսզի դսդարեցնենք գործը: Էդ ինչպիսի կյանք պիտի վարես, որ տանդ ավագը ներողություն խնդրի քո փոխարեն»:
Տաթևը նշեց, որ Դիանան ինքը ևս փորձել է կապ հաստատել` ներողություն խնդրելու համար: