«Աղոթում ենք քո համար, չհանձնվես»․ Մենչի հուզիչ գրառումը Հայկոյի մասին

  • Sep 21, 2021

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք,  երգիչ Հայկոն գտնվում է հիվանդանոցում՝ ծայրահեղ ծանր վիճակում։

Մեր տեղեկություններով` երգիչը վարակվել է Քովիդ 19 ով։ Հիվանդությունը ծանր է անդրադարձել նրա առողջական վիճակի վրա։

Քիչ առաջ դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, Ինստագրամի իր էջի Stories բաժնում հրապարակել է Հայկոյի լուսանկարն ու գրել․ «Ախպեր ջան, աղոթում ենք քո համար, չհանձնվես»։

«Հայկո ջան դիմադրի,աղոթում ենք քեզ համար, պայքարի». Հայկոյի ֆեյսբուքյան ընկերներն ու երկրպագուգները սրտացավորեն երգչին առողջություն ու ապաքինում են մաղթում նշելով, որ աղոթում են վերջինիս համար:

Ըստ համացանցում տարածված լուրերի Հայկոյի մոտ Քովիդ 19 է ախտորոշվել,որը երգիչը շատ ծանր է տանում:

 

Մեկնաբանություն

Որոնում