Ձեր գովազդն այստեղ

Աղջի՞կ,թե՞ տղա… Լիլի Մորտոն հղի՞ է

  • Apr 20, 2023

Սկանդալային Լիլի Մորտոն հրապարակում է արել իր ինստագրամյան սթորի հատվածում, ոչը չի վրիպել StarNews-ի աչքից: Լիլին հրապարակմանը կից գրել է`աղջիկ՞,թե՞ տղա: Եվ հետևելով դրան երևում է, որ Լիլիի հրապարակումը երեխայի սեռի պարզման արարողություն է:

Նշենք, որ Լիլին պահել է ինտրիգը`այդպիսով չնշելով, թե ում երեխայի սեռն են պարզում:

Հավելենք, որ շատերի մոտ կարծիք է առջացել, որ հենց Լիլին է հղի և հենց իր երեխայի սեռն է պարզում:StarNews-ը խոստանում է մանրամասներով հանդես գալ:

Գաղտնիք չէ, որ Լիլի Մորտոն ամուսնացել է մի տղամարդու հետ, ով նախկին ամուսնությունից ունի երեք երեխա: Հաճախ է հրապարակումներ անում երեխաների` հատկապես աղջիկ երեխայի հետ կապված:

Այս անգամվերջինս հրապարակել է լուսանկար,որտեղ այդ երեխան նկարում է և մակագրել է նկարն այսպես.

«Տաղանդս»…

Հիշեցնենք, որ Լիլի Մորտոն ծանր և աղքատ մանկություն է ունեցել:

Լիլի ամիսներ առաջ հարզացրույցներից մեկում անկեղծացել էր իր մանկության մասին՝ նշելով, որ շատ վաղ է կորցրել հորը:

Նա պատմել է, որ հայրը զինվորական էր, զոհվել էր պատերազմից հետո՝ պայթելով ականի վրա: Ըստ Լիլիի՝ մայրը մնացել էր անչափակաս 5 երեխաների հետ միայնակ, գրեթե երկու տարի իրենք հացի գումար չունեին, մայրն ամեն բան վաճառել էր, որպեսզի գոյատեւեւին:

Լիլին չի թաքցնում, որ նման օրերին քույրերի հետ գնացել էր անտառ՝ ուտելու որեւ բան հայթայթելու: Ամեն բան նրանց ընտանիքում կարգավորվել էր միայն այն բանից հետո, երբ Լիլիի մայրիկին հաջողվել էր ձեւակերպել հոր փաստաթղթերը որպես զոհվածի եւ նրանք գումար էին ստացել:

Մեկնաբանություն

Որոնում