Սոնա Ռուբենյանն ինստագրամի իր էջում հրապարակել է լուսանկար ու հարցում անցկացրել աղջիկ է երեխան, թե տղա:
Հետևորդները շատ ակտիվ քվեարկել են: Ստացվում է, որ Սոնան մինչև երեխայի ծնվելը պատրաստվում է ասել սեռը:
Starnews-ն ավելի վաղ արդեն տեղեկացրել էր, որ Սոնա Ռուբենյանը հղի է: Այդ տեղեկությունն առաջինը հաստատվել էր Starnews-ի վստահելի աղբյուրների կողմից:
Նշենք, որ երգչուհին այս առիթով ոչինչ չէր մեկնաբանում: Նա շարունակում էր ելույթ ունենալ, լայն հագուստի միջոցով էլ փորձում էր թաքցնել իր կարգավիճակը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղեկացրել ենք, որ ծնվել է Սոնա Ռուբենյանի քրոջ երրորդ որդին։ Այդ մասին տեղեկանում ենք երգչուհու ինստագրամյան էջից:
Սոնան հրապարակել է փոքրիկի առաջին լուսանկարը, որին կից գրել է հետևյալը.
«Բարի գալուստ աշխարհ մեր հրաշք Մարկ… արդեն 3 հրաշքների մորաքույր եմ»:
Լուսանկարից պարզ է դառնում, որ Սոնայի քույրը երեխային ունեցել ԱՄՆ-ում, դա հայտնիների շրջանում կարծես թե ընդունված ու փորձված մեթոդ է:
Հիշեցնենք, որ Սոնայի քույրը` Մերին, ունի երեք տղա: