Ամբողջ ճշմարտությունը, թե ինչով են իրականում զբաղվել Արմենուհի և Արթուր Սուքիասյանները Բելգիայում

  • Oct 31, 2021

Դերասաններ Արթուր և Արմենուհի Սուքիասյանները արդեն մի քանի տարի է բնակվում են ԱՄՆ-ում: Starnews-ը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է այս զույգին:

2014 թվականին,երբ դերասանները ասպարեզում այլևս ակտիվ չէին, լրատվական կայքերին ստացվեց ճշտել, թե որտեղ են նրանք: Ամուսինները տեղափոխվել էին Բելգիա, իսկ հետո արդեն ԱՄՆ:

 

Արմինեն ու Արթուրը տեղափոխվելուց հետո հարցազրույցներ շատ չեն տվել հայաստանյան կայքերի համար: Բայց Արթուրը մի անգամ խոսելով իրենց տեղափոխության պատճառների մասին ասել է.

 

«Եթե 10 միլիոն հայ ապրում է Հայաստանից դուրս, նշանակում է՝ կա 10 միլիոն պատճառ՝ կյանքի մնացած տարիները մեր երկրում չանցկացնելու»:
Այս ընտանիքի պատմության մեջ հետաքրքրականն այն հմտությունն է, որը նրանք ձեռք են բերել դրսում ապրելուն զուգահեռ, այդ մասին վստահաբար գիտեն ձեզանից քչերը.
«Երկու տարի և ավելի Բենելյուքսում բնակվելու ժամանակ բացառապես մեր մասնագիտությամբ ենք աշխատել: Նաև սովորել և ձեռք ենք բերել ևս մեկ մասնագիտություն՝ MAGIC. «Quick change». Սա իլլուզիոն ժանր է, երբ մեկ վայրկյանում 10 զգեստ աղջիկն է փոխում, 3 կոստյում՝ տղան: Դրանում կատարելագործվել և շարունակում ենք ներկայացնել Միացյալ Նահանգներում».- պատմել է դերասանը:

Մեկնաբանություն

Որոնում