Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդման հերթական հյուրն էլ դարձել էր երգիչ Էրիկ Կարապետյանը։ Էրիկը անկեղծ զրույց էր ունեցել՝ անդրադառնալով մի շարք թեմաների։
StarNews-ն առանձնացրել է զրույցի ամենահետաքրքիր և ուշագրավ մանրամասները։
Զրույցի ընթացքում Նազենին հարցրել էր, թե արդյո՞ք Էրիկը խանդոտ է, ինչին էլ վերջինս պատասխանել էր, որ նախկինում ավելի խանդոտ է եղել.
«Երբ որ մարդուն սկսում ես վստահել, ամեն ինչ իրա տեղն ա ընկնում։ Ամենակարևորը, երբ որ վստահությունը կա, խանդը երկրորդ պլան է մղվում։ Բայց երբեմն խանդել պետք ա»,-ասել էր Էրիկը ու կատակով հավելել՝ «Ամբողջ Երևանը հենց հիմա խանդում ա ինձ, որ Նազենի Հովհաննիսյանի կողքն եմ նստած»։
Խոսելով ընտանիքի մասին՝ երգիչը նշել էր, որ չնայած նրան, որ ապրել են Թբիլիսիում, ունեցել է շատ նորմալ, հայկական ընտանիք։ Իսկ անձնական կյանքի մասին խոսելիս Էրիկն ասել էր.
«Ես կարծում եմ, որ գոյություն ունի տուն, տան պատեր, և էն ինչ-որ տեղի ա ունենում տան պատերի ներսում, պետք ա մնա տան պատերի ներսում։ Ինձ պետք է սիրեն իմ երգի համար և իմ երգը պետք ա հետաքրքրի հանդիսատեսին»։