Եվլախում կայացած հանդիպումից հետո Ղարաբաղի ներկայացուցիչն ասել է, որ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա, մանրամասները պետք է համաձայնեցվեն։
Եվլախում հանդիպումից հետո հայտարարություն է տարածել նաև
Բաքվի ներկայացուցիչը՝ հայտարարելով, որ բանակցությունները կարող են բերել խաղաղության պայմանագրի ստորագրման, որը կարող է վերջ դնել կոնֆլիկտին։
Ավելի վաղ հայնել էինք, որ Արցախի պատվիրակությունը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ավտոշարասյունով արդեն հասել է Եվլախ։
Կադրերում երևում է, որ արցախյան կողմից բանակցությունների մեկնել է Արցախի «Արցախի ժողովրդավարական կուսակցության» պատգամավոր Դավիթ Մելքումյանը։
Ադրբեջանական կողմին Եվլախում ներկայացնելու է խորհրդարանական պատգամավոր Ռամին Մամեդովը, որին Ալիևը նշանակել է Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու։
Հավելենք որ երեկ ԱՀ նախագահական աշխատակազմը հայատարարություն տարացեց որում նշված էր.
Արցախը ծանր զիջումների է գնացել արյունահեղությունը դադարեցնելու համար։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտուց զինծառայողների դուրսբերման և ամբողջական զինաթափման մասին, փոխանցում է համաձայնության տեքստը Արցախի տեղեկատվական շտաբը։
Ադրբեջանական կողմի բարձրացրած հարցերը վերաինտեգրման, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հարցերը կքննարկվեն սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի հայ բնակչության և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների հանդիպմանը։