Գուրգեն Դաբաղյանի կինը՝ Իննա Դաբաղյանը օրեր առաջ նշում էր ծննդյան 23 ամյակը։ երգչի կինը իր ինստագրամյան էջում
իր հետևորդների հետ կիսվել էր հոլովակներով ու ցույց տվել թե ինչպես է նշել ծննդյան օրը։ Նա կազմակերպել էր «սպիտակ երեկույթ» որտեղ հյուրերը հագնված էին միայն սպիտակ կամ բաց գույների մեջ, Ձևավորումը ևս հատուկ ընտրված էր։ Երեկ Իննան նաև տեղադրել է հոլովակ՝ որտեղ իր ստացած շքեղ ծաղիկներն են։ Գուրգեն Դաբաղյանի նվերի մեջ նաև բացիկ կար որի բովանդակությունը ևս հրապարակված էր
«շնորհավոր ծնունդդ ամենալավ կին ու ամենալավ մամա… սիրում եմ» . – գրել էր երգիչը։
Հավելենք, որ Գուրգեն և Իննա Դաբաղյանները հայկական շոու բիզնեսի ամենասիրված զույգերից են:
Նրանց շքեղ հարսանիքը կայացել է 2019 թվականին։ Գուրգենն ու Իննան ունեն դուստր, ում անվանել են ի պատիվ Գուրգենի մայրիկի՝ Շուշաննա։