Ձեր գովազդն այստեղ

Ամեն աղջիկ չի, որ ունի հեքիաթն իր. առանց հուզվելու չեք կարող դիտել Ավետ Բարսեղյանի տեսանյութը

  • Sep 08, 2022

Ավետ Բարսեղյանը ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել, որը վերնագրված է այսպես` «…Չէ»:

 

 

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Ավետը ընտանիքի հետ վայելում էր իր հանգիստը Մալդիվյան կղզիներում։ Հաղորդավարի կինը՝ Անին, օրերս նոր լուսանկարներ էր հրապարակել իրենց հանգստից:

 

Ի դեպ, Անին տարեսկզբին կորցրել է իր մայրիկին։ Ավետ Բարսեղյանը ինստագրամյան իր էջում լուսանկար էր հրապարակել և դրան կից գրել էր հետևյալը․ «Մեր սիրելի Սոնա տատիկ, բարի ճանապարհ, քեզ նման պայծառ ու լուսավոր Երկնային աշխարհ»:

 

Հավելենք, որ Ավետ Բարսեղյանը հազվադեպ է խոսում իր անձնականի մասին: Նա ժամանակ առ ժամանակ կնոջն ուղղված սիրային գրառումներ է անում, իսկ դստեր՝ Լուսեի մասին խոսում է առանձնահատուկ սիրով ու քնքշանքով:

Ավետը խոստովանել է, որ կինը՝ Անին, շատ համբերատար է իր հետ, տանում է իր բոլոր էմոցիոնալ պոռթկումները, ինչի համար ինքը միայն շնորհակալ է, քանի որ իր իսկ խոսքով՝ ինքն այդ առումով նախանձելի ամուսին չէ: Ավետի խոսքով՝ 35 տարեկանում բուռն էմոցիաներ չի ապրել, միանգամից անմնացորդ չի սիրահարվել ապագա կնոջը:

«Հասկացա, որ իրար հակասող իմ սիրային պատմություններից հետո ես գտել եմ իմ հանգրվանը: Սիրահարվածության նոպաներ չեմ ունեցել, որը, հաստատ, պետք էլ չէ: Ես հանդարտություն եմ զգացել: Մենք 6-8 ամիս լուռ ենք հանդիպել… Հենց դա էլ բերեց այն գիտակցությանը, որ սերը լինում է ավելի հասուն ու ավելի հանդարտ»:

Մեկնաբանություն

Որոնում