Դերասանուհի Էմմա Շաբոյանը, հատկապես որդու ծնունդից հետո, ակտիվ է ինստագրամյան հարթակում և զբաղվում է բլոգինգով։ Էմման տևական ժամանակ է ինչ չի նկարահանվում հեռուստասերիալներում։
ԱՄՆ-տեղափոխվելուց հետո դերասանուհու հրապարակումները ավելի հետաքրքիր են երկրպագուների համար, իսկ Էմման էլ ավելի մոտիվացված ու իրենց առօրյայից պատմող հոլովակներ է հրապարակում։
Դերասանուհին երեկ կիսվել է իր համար շատ կարևոր նորությամբ, նա իրեն նոր, գեղեցիկ ու շքեղ մեքենա է գնել։
«Իմ նոր մեքենան»,-հրապարակմանը կից գրել էր Էմման։ Դերասանուհին նշել է, որ շատ երջանիկ է։