Սեպտեմբերի 19-ին կեսօրից Ադրբեջանի ԶՈւ-ն ռազմական գործողություններ էր սկսել Արցախի նկատմամբ՝ կիրառելով ԱԹՍ-ներ ու ծանր հրետանի։ Ադրբեջանը այս պահին էլ շարունակում է իր ոտնձգությունները Արցախի նկատմամբ։
Սա ողբերգություն է ողջ հայերի համար, սա նոր ցեղասպանություն է։
Հայ հայտնիներից շատերը ողջ ընթացքում փորձում էին իրենց օտարերկրյա հետևորդներին ցույց տալ՝ ինչ է կատարվում մեր երկրում։
Սակայն սա ոչ բոլորին է վերաբերում։
Դերասան Բեն Ավետիսյանի կինը՝ Դիանան, ում ինստագրամյան էջում հետևում է ավելին քան 125.000 մարդ, կարծում է, որ իր գլամուրային լուսանկարները այս օրվա ամենակարևոր հրապարակումն են։
Դիանային, իհարկե, հետևորդներից մեկը փորձել է զգուշացնել, որ հրապարակումը տեղին չէ, և նա ուզում է հասկանալ թե դիանան այսօր նման հրապարակում անելուց ինչ է մտածել.
Դիանան էլ բավական կոպիտ արձագանք է տվել.
«Մոսկվայում ինչ ես անում անհոգ, հելի գնա հայաստան գոնե մի օգուտ կտաս, անկապ նստած գրելուդ փոխարեն».
Ահա այսպիսի պատասխան է տվել Դերասանի կինը հետևորդին, իսկ ավելի ուշ նա փակել է մեկնաբանություն գրելու հնարավորությունը և լուսանկարով կիսվել ինստագրամյան էջի story բաժնում՝ գրելով հետևյալը.
«հատուկ ինձ ատողների համար»։
Դե իսկ մեզ մնում է միայն հավելել, որ հետևորդին այսպես պատասխանելուց առաջ պետք չէ մոռանալ, որ դու՝ ինքդ էլ ընտանիքիդ հետ ապրում ես ԱմՆ-ում։