Ամուսինս չգիտեր` ինչ տեսարաններում եմ նկարվելու, տանը խնդիրներ ու խոսակցություններ էին լինում. Նարինե Մկրտումյանը`համբույրի տեսարանի և ամուսնու արձագանքի մասին

  • Dec 05, 2022

Asekose.am-ի Բացարձակ Արժեք հաղորդման շրջանակներում 4 տարբերակ խմբի երգչուհիներից Նարինե Մկրտումյանը անկեղծ զրույց է ունեցել։ Նարինեն խոսել է իր և Հայկ Հովհաննիսյանի <<համբույրի>> տեսարանի մասին , ինչպես նաև անդրադաձել իր ընտանիքի արձագանքին։

Նարինեն նշել է, որ սկզբում ամուսինը համաձայնվել է, որ ինքը նկարահանվի սերիալում, քանի որ չի իմացել, որ նմանատիպ տեսարաններում է նկարահանվելու։ Նարինեի խոսքով՝եղել են տարբեր խոսակցություններ, սակայն Հայկն իրենց ընտանիքի ընկերն է, և որևէ այլ խնդիր չի  կարող լինել։ Նարինեն նշել է, որ այդ տեսարանից հետո Հայկը նկարահանվել է իր տեսահոլովակում և որ ամուսինը ներկա է եղել։

<<Ամուսնուս ասում էի, եթե ինչ որ խնդիր կա, դու էլ կարող ես գալ նկարահանման հրապարակ, սակայն այդ ամենը ժամանակավոր էր, անցավ>>։

Նշենք, որ այս թեման երկարատև քննարկված և ինչու չէ նաև համացանցի օգտատերերի կողմից Նարինեին քննադատող թեմա է։ Շատերն էին նրան մեղադրում՝ իրեն 18-ամյա աղջկա տեղ դնելու համար։

Մեկնաբանություն

Որոնում