Ձեր գովազդն այստեղ

Ամուսնալուծությունից հետո իմ ու Վահագի միջև թշնամանք ու լարվածություն չկա… Շուշան Ղազարյանն անկեղծանում է

  • Mar 03, 2023

Asekose.am-ի Փոփ Արտ հաղորդման հյուրը դերասանուհի Շուշան Ղազարյանն է: StarNews-ը հետևել է զրույցին, որի ընթացքում  դերասանուհին խոսել է իր գործունեության մասին` նշելով, որ երբեք չի նկարահանվել սերիալներում, քանի որ համարում է, որ սերիալն այն հարթակն է, որ իրեն չի համապատասխանում:

Չնայած այդ ամենին, նա հավելեց, որ իր մայրը` վաստակավոր դերասանուհի Արև Սանթրոսյանը, նկարահանվում է սերիալներում և այդ առիթով նա որևէ առարկություն չունի:

Դերասանուհին զերծ մնաց խոսել իր անձնական կյանքի մասին: Նա ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց ամուսնալուծությունն ու հրաժարվեց խոսել իր ու դերասան ամուսնու` Վահագն Գալստյանի հարաբերությունների մասին:

«Ես չեմ պատասխանի ձեր հարցին, քանի որ իմ անձնականը մնում է անձնական: Ես ու Վահագը թշնամանք չունենք միմյանց հանդեպ»:

Մեկնաբանություն

Որոնում