Ամուսնալուծությունն ինձ համար փրկություն էր, դրանից հետո աղջիկս չի շփվել հոր հետ. Անուշիկ Առաքելյանը բացահայտել է բաժանության պատճառը (տեսանյութ)

  • Apr 15, 2022

Armlady.am-ն այս անգամ անդրադարձել է դերասանուհի Անուշիկ Առաքելյանին:

Դերասանուհի Անուշիկ Առաքելյանը երբեք չի խուսափել ին անձնական կյանքում եղած բարդ շրջանի մասին խոսելուց: Նա իր տարբեր հարցազրույցներում անկեղծ խոստովանել է, որ իր ամուսնալուծությունը տեղի է ունեցել շատ հանգիստ, որևէ սկանդալ այդ առումով չի եղել:

«Ամուսնալուծությունը ես երբեք տապալում չեմ համարել, հակառակը՝ դրանից հետո եմ ես սկսել բարձրանալ: Ամուսնալուծությունն ինձ համար իսկապես փրկություն էր, որովհետև հակառակ դեպքում ես կլինեի էն մեկը, որին ոչ միայն չէիք իմանա, այլև որպես ընկեր չէիք ընդունի, որովհետև էդ կարգի կանանց ես ինքս չեմ ընդունում, կին, ով իր արժանապատվությունը կարող է գցել, որովհետև վախենում է քայլ անելուց, կին, ով չի պատկերացնում, որ այս աշխարհում շատ բան կարող է անել, քան լինել պարզապես ճաշ եփող»:

 

Անուշիկը խոստովանել է, որ դուստրը՝ Նանեն, հոր պակաս, կարծես թե, չի զգացել, քանի որ իրենց կողքին է եղել Անուշիկի եղբայրը:

 

Մի առիթով Անուշիկը նշել է, որ դուստրն անձամբ է խոստովանել մորը, որ ինքը ավելի շատ բաների է հասել, քանի այն երեխաները, ովքեր հայր ունեն:

«Հայր ու դուստր չեն շփվում, սակայն դա արգելքի հետևանք չէ: Մենք շատ քիչ ենք ապրել՝ 2,5 տարի, ամուսնալուծվել եմ 22 տարեկանում: Դրանից հետո նա մեր դստեր հետ չի շփվել: Աղջիկս ինձ մի անգամ ասաց՝ ինչի՞ ես էդքան երկար ձգել:

Մեկնաբանություն

Որոնում