Ամուսնանալուց լավ բան չկա. ինչպե՞ս է Տոման մեկնաբանում իր և Պոնչի ամուսնությունը. մանրամասներ

  • Aug 08, 2024

Տարիներ շարունակ լռություն և գաղտնիություն պահպանելուց հետո, ի վերջո, Տոմա Պետրոսյանն ու Պոնչը որոշել են իրենց երջանկությամբ ինչ-որ չափով կիսվել նաև հանրության հետ։ 

Զույգը վերջին շրջանում առավել հաճախ է համատեղ հրապարակումներ անում՝ կիսվելով առօրյա, ճամփորդական ու աշխատանքային կադրերով։ Ավելացել են նաև միմյանց հասցեին արված ջերմ մեկնաբանությունները։

Չնայած այս ամենին՝ ո՛չ Տոման, և ո՛չ էլ Պոնչը դեռևս չեն մեկնաբանել իրենց ամուսնության լուրը, բայց որ նրանց հարաբերությունները երջանիկ ընթացք ունեն, պարզ է դառնում ամենատարբեր հրապարակումներից։

Օրերս էլ Տոման հաստատել էր դա՝ դերասան, հումորիստ Զիրոյանի հրապարակումներից մեկի մեկնաբանությունների հատվածում գրելով հետևյալը.

«Ժողովուրդ, ամուսնանալուց լավ բան չկա, զանգեք, ամուսնացեք շուտ»։

Մեկնաբանություն

Որոնում