StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Մագա Հարությունյանը իր սոցիալական հարթակներում կիսվել էր նոր տեսանյութերով, որտեղ ցույց էր տվել, թե ինչ ամառային գնումներ է կատարել։
Երգիչ Միհրան Ծառուկյանն էլ այս ընթացքում ևս ներգրավված է նոր նախագծի նկարահանման աշխատանքներում ու հերթական անգամ նոր կադրեր էր հրապարակել։
Հեռուստահաղորդավար Հրաչ Մուրադյանն էլ այս շրջանում գտնվում է ԱՄՆ-ում՝ ընտանիքի մոտ, ու պարբերաբար ջերմ հրապարակումներով է կիսվում։ Այս անգամ էլ նա պատմել էր, որ դստեր մանկապարտեզում բարեգործական միջոցառում է նախատեսված, որին իրենց ընտանիքը ևս մասնակցելու է։
Երգիչ Արամեն էլ որդու՝ Մարատի մասնակցությամբ էր տեսանյութ տարածել՝ ցույց տալով, թե ինչպես է փոքրիկը ընդամենը 4 տարեկանում ֆուտբոլ խաղում։
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն էլ հանգստյան օրերը ընտանիքի հետ միասին անցկացնում էր քաղաքից դուրս, որտեղից էլ հրապարակել էր զվարճալի տեսանյութ կրտսեր որդու մասնակցությամբ։
Page Six-ը հայտնում է, որ Քարդի Բին և Օֆսեթը ամուսնալուծվում են։
«Նրանք հեռվացել են միմյանցից: Հենց դա է նրան դրդել այս որոշմանը», – նշել է աղբյուրը: Հիշեցնենք, որ Քարդի Բին և Օֆսեթը ամուսնացել են 2017թ. Երկու տարի անց նրանք դուստր ունեցան՝ Կալչե Կիարան, իսկ 2021 թվականի աշնանը ծնվեց նրանց որդին՝ Վեյվը։