StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Դերասան Ալեքսանդր Բաբասյանը մեկնել է Ֆրանսիա՝ Ստրասբուրգ, ու պարբերաբար նոր կադրերով է կիսվում ինստագրամյան իր էջում։
Հետևորդների հետ նոր տեսանյութով էր կիսվել նաև լրագրող Արուս Տիգրանյանը, ցույց տալով, որ հանդիպել է իր կուրսընկերուհիներին։
Երգչուհի Սիլվա Հակոբյանն էլ շարունակում է նոր հրապարակումներ անել հանգստի վայրից՝ Աբու Դաբիից։
Երգչուհի Ալլա Լևոնյանն էլ նշում էր ծննդյան տարեդարձը և օրվա առթիվ ստացած բազմաթիվ շնորհավորանքներով կիսվել էր ինստագրամյան իր էջի story բաժնում։
Երգչուհի Աննա Նետրեբկոն և Յուսիֆ Էյվազովը հայտարարել են ամուսնալուծության մասին։ «Տասը երջանիկ տարիներից հետո մենք բաժանվելու դժվարին, բայց բարեկամական որոշում կայացրեցինք»,- ասել են նրանք երկրպագուներին: