Ամnւսնալուծվել են սիրված երգչուհին ու ամուսինը. Աստղային օրվա ամփոփում

  • May 17, 2024

StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։

Դերասանուհի Ռոմելա Սարգսյանը, ով բավականին ակտիվացել է սոցիալական հարթակներում, նոր հոլովակ էր հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է իրականացնում իր էսթետիկ խնամքը։

Դերասանուհի Հասմիկ Խոջյանն էլ այս շրջանում ընտանեկան հանգստի է մեկնել Չեխիա՝ Պրահա, և պարբերաբար հետևորդների հետ կիսվում է նոր կադրերով։

Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաորիելյանն էլ, ովքեր այս պահին գտնվում են ԱՄՆ-ում, ցույց էին տվել, թե ինչպես են կազմակերպում առօրյան որդու՝ Ռոբերտի հետ։

Հայտնի է դարձել, հոլիվուդյան դերասան Բեն Աֆլեքը և ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը ամուսնալուծվել են։ Աֆլեքն ու Լոպեսը բաժանումից հետո վաճառքի կհանեն համատեղ ձեռք բերած տունը։ Դերասանը արդեն իսկ տեղափոխվել է պենտհաուսից։

Մեկնաբանություն

Որոնում