«Այլևս չեմ զբաղվում քաղաքականությամբ, ես ինձ տվել եմ ստեղծագործական աշխատանքներին». Մգեր Արմենիան երկար դադարից հետո խոսել է

  • Nov 21, 2022

ՀՀ վաստակավոր արտիստ Մգեր Արմենիան TET A TET հաղորդման շրջանակներում` խոսելով իր քաղաքական կարիերայի մասին, նշել է, որ այլևս չի զբաղվում քաղաքականությամբ: Թեև նա նշել է, որ իր կուսակցության խորհուրդը այժմ շարունակում է իր գործունեությունը, բայց նա այլևս չի զբաղվում քաղաքականությամբ ու 5 տարվա դադարից հետո որոշել է նորից զբաղվել արվեստով ու իրեն նվիրել արվեստին:

Անդրադառնալով հարցին, թե ժամանակին զբաղվելով քաղաքականությամբ ինչի դեմ էր պայքարում, նա պատասխանել է, որ պայքարում էր այդ պահին երկրում տեղի ունեցող իրավիճակներին:

 

Հիշեցնենք, որ Մգեր Արմենիան 2021 թվականին հայտարարեց կուսակցություն հիմնելու որոշման մասին և տեղեկացրեց,որ պատրաստվում է մասնակցել առաջիկայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին, իսկ կուսակցությունը կոչեց  «Ազգի ձայնը»:

Նախնական շրջանում Մգերը նշում էր, որ գնում են դեպի հաղթանակ:

Մեկնաբանություն

Որոնում