StarNews-ը առաջինն էր հայտնել, որ դերասան Հայկ Հովհաննիսյանն ու Անահիտ Մանուկյանը միասին են։ Զույգը երկար ժամանակ չէր մեկնաբանում լուրերը, սակայն հիմա նրանք այլևս չեն թաքցում իրենց մեծ սերը։
Դերասանուհին երեկ հարցուպատասխան էր կազմակերպել, որի ընթացքում նախ կատակել է՝ ասելով, որ ինքն ու Հայկը բաժանվել են ապա նաև խոսել այն մասին թե ինչ չի թողնում Հայկն իրեն անել։
Հետևորդներից մեկը նաև հարցրել էր`արդյոք Անահիտը դիմել է պլաստիկ միջամտությունների։ Դերասանուհին նշել էր հետևյալը. «Ոչ, և այդ ցանկությունը չունեմ այլևս»։