Երիտասարդ դերասանուհի Ռոզա Դավթյանը հայտնի դարձավ «Կույր աշխարհ» հեռուստասերիալից: Նա հյուրընկալվել է Ամալյա Հովհաննիսյանի «Look&Face» հաղորդմանը, որի շրջանակում անկեզծ զրույց է ունեցել:
StarNews-ը հետևել և առանձնացրել է Ռոզայի մասին պատմող հետաքրքիր մանրամասներ:
Պարզվում է դերասանուհի Ռոզա Դավթյանը կորցրել է հայրիկին չարաբաստիկ քովիդի շրջանում:
«Հայրս մահացել է քովիդից, իրա ոտքով գնաց հիվանդանոց և մտքիս ծայրով չէի կարող անցկացնել, որ կարող է վատ բան լինել: Այդ ժամանակ կյանքս բաժանվեց 2 մասի: Այդ օրերից հետո մտածում էի՝ արդյո՞ք կկարողանամ ապրել և ոտքի կանգնել: Շատ մեծ բան եմ կորցրել, դրանից հետո փորձել եմ գնալ առաջ: Ամեն բան անում եմ , որ հայրիկիս արժանի զավակ լինեմ»:
Ռոզան չկարողացավ թաքցնել իր հուզմունքն ու խոստովանեց, որ մինչ օրս սպասում է, որ հայրը կգա, դուռը կբացի և ներս կմտնի:
Դերասանուհին անկեղծացավ`նշելով, որ իրեն շատ օգնել է հորեղբայրը.
«Հորս կորստից հետո հորեղբայրս ամեն հարցով մեր կողքին է»,- ասաց Ռոզա Դավթյանը:
Նշենք, որ դերասանուհու հորեղբայրը ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանն է:
Մանրամասները`տեսանյութում