Ամերիկաբնակ դերասան Վաչե Թովմասյանն առողջական խնդիրներ ունի։ Այս մասին StarNews-ը իմանում է՝հետևելով Վաչեի ինստագրամյան էջին։ Տարիներ առաջ սիրված դերասանը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով մեջքի ցավեր են առաջացել։ Վաչեի խոսքով՝ինքը այս տարիների ընթացքում բազմաթիվ միջոցների է դիմել, սակայն ոչ մի արդյունք չի ունեցել։ Երկար տարիներ ապրելով իր ցավով՝ նա վերջապես գտել է իր հիվանդության բժշկին և որոշել է կիսվել իր հետևորդներով։
Նշենք, որ հաղորդավար Վաչե Թովմասյանը, որը տևական ժամանակ է բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, դստերն անակնկալ է արել`այցելելով նրան Դուբայ:
Starnews-ի ներկայացրած տեսանյութում երևում էր, թե որքան է հուզվում Վաչեի փոքրիկը`տեսնելով հայրիկին:
Նշենք, որ Վաչեն բավական ակտիվ հանգստանում էր դստեր հետ և հրապարակել էր դստեր հետ լուսանկարներ Միացյալ Արաբական Էմիրություններում անցկացրած հանգստից:
Հիշեցնենք, որ դեռևս 2019 թվականին Վաչե Թովմասյանը և կինը՝ դիզայներ Գայանե Մանուկյանը ամուսնալուծվել են:
Վերջերս տված հարցազրույցներից մեկում Գայանեն բավականին անկեղծ էր եղել՝ խոսելով տարբեր թեմաներից՝այդ թվում ամուսնալուծված կնոջ կարգավիճակով ապրելուց,իրենց բաժանման, ինչպես նաև իր դստեր կյանքում մշտապես Վաչեի ներկա լինելուց։
<<Վաչեն մեր ընտանեկան կյանքում կա, երեխայի կյանքում կա>>,- ասել էր Գայանեն։
Զրույցի ընթացքում Գայանեն անդրադարձել էր նաև Վաչեի և դստեր 2 տարվա հեռավորությանը, այնուհետև հանդիպման մասին պատմող հուզիչ տեսանյութին:
«Հեռավորությունը բացարձակ կապ չունի այն մեծ սիրո հետ, որը կա: Ամենակարևոր զգացողությունը երկկողմանի սիրված լինելն է»: