Ողբերգական մահով մահացած հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի ամուսինը՝ Վահե Խաչատրյանը, պսակադրույան լուսանկար է հրապարակել ու մակագրել այն.
«Այսօր ամուսնացանք, իմ ամեն ինչ»:
Ավելի վաղ Starnews-ը հրապարակել էր ֆեյսբուքյան օգտատեր Նարե Սարգսյանի գրառումը, որում նա նշել էր, որ Արմինե Ճաղարյանի մահից օրեր անց փողոցում պատահաբար հանդիպել է հաղորդավարուհու ամուսնուն՝ Վահե Խաչատրյանին: Նա մասնավորապես գրել էր հետևյալը. «Տեսա ու շոկ ապրեցի, Վահեն խայտառակ վատ ու անգույն տեսք ուներ, կոտրված, թոռոմած, վիշտն աչքերում»: Ըստ օգտատիրոջ՝ երբ տեսել է, որ Վահեն այդքան վատ է, իր մեջ հույս է արթնացել, որ սեր կա և լավ տղամարդիկ դեռ կան:
Հիշեցնենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը մանրամասներ էր հայտնել հաղորդավարուհու մահվան վերաբերյալ։ Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ Արմինեն Դեբեդ գետում ռետինե նավով նավարկելիս է եղել, երբ ընկել է գետը։
Հաղորդավարուհին անգիտակից է եղել, երբ վերջինիս դուրս են բերել գետից։ Արմինե Ճաղարյանի դին փրկարարները դուրս են բերել Ալավերդի քաղաքի «Սանահին» կայարանի մոտակայքից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Ալավերդու ԲԿ-ում արձանագրվել է վերջինիս մահը։
Հավելենք նաև, որ Արմինեն և Վահեն ամուսնացել էին նախորդ տարի՝ հոկտեմբերին: Վահեն գրեթե բոլոր հարցազրույցներում խոստովանում էր, թե որքան է սիրում կնոջը: Նա սիրո խոստովանություն էր արել նաեւ «Women’s club»-ի բեմից: Նշենք, որ նախքան ամուսնությունը Վահեն Արմինեին նկարահանման ժամանակ ամուսնության առաջարկություն էր արել:
Հիշեցնենք, որ Արմինեի մահից հետո համացանցում բուռն քննարկվում էր Արմինեի «Քաղցած չէին սպասում»-ում հնչեցրած մտքերից մեկը: Հաղորդման շրջանակներում Արմինեին հարց էր հնչել՝ ի՞նչ կաներ, եթե հանդիպեր Աստծուն: Նա պատասխանել էր. «Կասեի՝ կարո՞ղ ենք կրկնել մի հատ էլ… Ու հաշիվը: Անդադար վերջին տարիներին մտածում եմ՝ սա է, վե՞րջ: Մտածում եմ քանի՞ կյանք ունենք, հիշո՞ւմ ենք մյուս կյանքը»: