Այսօր զոհված զինծառայողի լուսանկարը

  • Nov 22, 2021

Արդեն տեղեկացրել ենք, որ հակառակորդի կրակոցից զոհված ժամկետային զինծառայող Սուրեն Յուրիկի Սաֆարյանը Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքից էր։ 19-ամյա զինծառայողը բանակ զորակոչվել էր նախորդ տարի։ Ազգությամբ եզդի էր։

Լուսանկարը` Irakanum.am

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին, ժամը 18։10-ի սահմաններում,Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Մեկնաբանություն

Որոնում