Երգիչ Սևակ Ամրոյանի կինը՝ Քրիստինան, վերջին շրջանում կասկածվում է հղի լինելու մեջ։ Նա խորհրդավոր լուսանկար էր հրապարակել՝ ակնարկելով իր կարգավիճակի մասին։
Այս անգամ վերջինս հրապարակել է մի լուսանկար,որտեղ ակնհայտերևում է նրա հղիությունը:
Նախքան դա էլ ցույց էր տվել, թե ինչ անակնկալ էր պատրաստել ամուսնու համար։ Քրիստինան չէր մեկնաբանել, թե տվյալ անակնկալն ինչի առիթով էր։
Չնայած դրան՝ նա և Սեւակն այս առիթով ոչինչ չեն մեկնաբանում։ Օրերս էլ Քրիստինան ցույց էր տվել, որ կրկին մեկնում է երկրից։ Ավելի ուշ պարզ էր դարձել, որ նա մեկնել էր մայրիկի մոտ։
Հավելենք, որ ավելի վաղ Քրիստինան ինստագրամյան սթորիներ հրապարակելով՝ ակնարկել էր, որ ամուսնու հետ բնակվում է Երեւանի սրտում՝ ամենաէլիտար համարվող շենքերից մեկում: Ի դեպ, Քրիստինան սեփական գեղեցկության սրահ ունի: Ըստ մեր տեղեկությունների՝ նրա ծնողները բավական մեծ կարողություն ունեն:
Նշենք, որ Քրիստինան բավական ակտիվ է համացանցում: Նա հաճախ է հարց ու պատասխաններ անցկացնում: Ինչպես եւ սպասելի է, հարցերի մեծ մասը Սեւակի մասին են լինում: Վերջերս հետեւորդները հետաքրքրվում էին, թե ինչպիսի տպավորություն էր թողել Սեւակն իր վրա, երբ հանդիպել էին առաջին անգամ: Քրիստինան հետեւյալ պատասխանն էր տվել. «Էս հարցը բարձր կարդացի: Սեւակն ասում ա պատասխանի, ես էլ կկարդամ, չգիտեմ:
Առաջին անգամ չունեի տպավորություն, քանի որ ինքն իրան ահավոր գաղտնի էր պահում: Խոսում էր, բայց մի տեսակ загадочный ու էդ իրան ավելի հետաքրքիր էր դարձնում»: Քրիստինան նաեւ խոսել էր այն մասին, որ առաջին անգամ հանդիպել է Սեւակին 13 տարի առաջ: «Ինչքան էլ՝ տարօրինակ է, մենք ծանոթացել ենք մեր տանը՝ գիշերվա 03:00-ին»: Ըստ Քրիստինայի՝ սկսել են շփվել ոչ այդ շրջանում, այլ բավական ուշ:
Հավելենք, որ Քրիստինան գրեթե միշտ ուղեկցում է ամուսնուն՝ նրա հետ մեկնելով հյուրախաղերի: Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2021 թվականի դեկտեմբերի 8-ին: Երգիչը կնոջը երգ էր նվիրել հարսանեկան խնջույքի ընթացքում՝ հուզելով նրան:Երգը ներկայացնում է զույգի սիրո պատմությունը:Հայտնի է, որ Սևակը երբեք չի սիրել խոսել իր անձնական կյանքի մասին:
Նշենք, որ Սևակի կինն արմատներով Նինոծմինդայի շրջանի Մեծ Արագյալ գյուղից է։ Նա մասնագիտությամբ դիվանագետ է։ Մեկ անգամ խոսելով կնոջ մասին՝ Սևակը նշել է․
«Ինքը շատ սիրում է, որ ես երգում եմ: Ի սկզբանե մեզ միացրել է աշուղական, ժողովրդական երգի հանդեպ սերն ու այդ խոսակցությունները: Ինքն էլ ինչ-որ շրջան երգել է՝ զուտ դասնթացների տեսքով»: