Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում արկեր են ընկել, «Ազատության» հետ զրույցում ասել է Գեղամասարի նախկին համայնքապետ Հակոբ Ավետյանը:
Ըստ նրա` այս պահին տեղում ինտենսիվ կրակոցներ են, երեխաներից ոմանց տարհանել են, մյուսներին դեռ չի հաջողվել: Ըստ նրա` Գեղամասարի այլ շրջաններում ևս նմանատիպ իրավիճակ է:
Սյունիքի Իշխանասար համայնքի ղեկավար Մարատ Պետրոսյանն էլ հաղորդել է, որ կրակոցները շարունակվում են, զոհերի, տուժաների մասին տեղեկություն չկա: