Անահիտ Կիրակոսյանը շատ ակտիվ գործունեություն է ծավալում մի քանի տարի շարունակ։ Հեռուստասերիալներ, ֆիլմեր ու նաև հաղորդումներ… Այս ամենը հնարավորություն է տալիս Անահիտին միշտ լինել էկրաններին։
Անահիտի անձնական կյանքը ևս շատ քննարկված է, սակայն բոլորին է պարզ, որ դերասանոհին տարիներ առաջ ամուսնանալով մեծ պատասխանատվություն է վերցրել իր վրա` մեծացնելու ամուսնու երկու երեխաներին։ Եվ այսքան տարի անց ընտանիքն այժմ երջանիկ է և լիարժեք։ Այս օրերին Անահիտն ընտանիքի հետ մեկնել է Աբու Դաբի հանգստի նպատակով։ Անահիտն արդեն հասցրել է կիսվել կադրերով՝ ցուց տալով հյուրանոցի համարը և առհասարակ` ինչպես է անցնում ընտանեկան հանգիստը։ Դերասանուհին Աբու Դաբիում անսպասելիորեն հանդիպել է այնտեղ հանգստացող Արկադի Դումիկյանին և նրա ընտանիքին: Այս մասին ևս Անահիտը պատմել է իր սոցիալական էջերում։