Երգիչ Արամ Ասատրյանի որդին`Արտաշ Ասատրյանը, ով տևական ժամանակ է ԱՄՆ-ում է ապրում, չափազանց ակտիվ է իր ինստագրամյան էջում:
Նա հաճախ է կիսվում իր առօրյայով, ներկայացնում, թե ինչպես է մեկնում հանգստի, ինչպես նաև շատ հաճախ կիսվում իր ստեղծագործական գործունեությամբ`ներկայացնելով իր նոր երգերն ու տեսահոլովակները:
Այս անգամ StarNews-ի աչքից չի վրիպել, թե ինչպես է Արտաշը`տեսազանգի միջոցով, խոսում իր փոքր որդու հետ, ով իր մայրիկի և քույրիկի հետ Հայաստանում է ապրում:
Այստեղ մեր աչքից չի վրիպել, թե որքան շքեղ տուն ունի Արտաշ Ասատրյանը Հայաստանում, ինչ խոսք`և´ շքեղ է, և´ գեղեցիկ: