Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման հյուրը դերասան, պրոդյուսեր Անդրանիկ Հարությունյանն է: Անդրանիկը հետաքրքիր զրույց է ունեցել, որին հետևել է StarNews-ը:
Անդրանիկը խոսել է կնոջ խանդի, իրեն ուղղված քննադատությունների, ինչպես նաև Անդո-Ռաֆո զույգի բաժանման և հնարավոր միանալու մասին:
Ըստ մեր ունեցած տպավորության`Անդո-Ռաֆոյի մեջ զրույց է եղել հարցազրույցներից հետո, ինչի հետևանքով Անդրանիկն առավել հանգիստ ու պարզ է խոսում այս թեմայի շուրջ: Նա անգամ արտահայտություն է ասում, որ հուսով է մի օր Ռաֆոյի հետ նորից կմիանան:
Անդրանիկը խոսում է նաև իրեն ուղղված խոսակցությունների մասին ու նշում, որ վերջերս մի խոսակցության շուրջ է նյարդայնացել, իբրև ինքը հովանավորվում է իշխանությունների կողմից:
«Նախ ջղայնանում եմ, որ տենց բան չկա, ասում եմ`խի չկա, երկրորդ, որ նման բան չկա ու ասում են»:
Անդրանիկը նաև խոսեց կնոջ խանդի մասին`ասելով, որ միշտ էլ եղել է: