Անդրեի՝ կեղծ անակնկալ առաջարկության, դրա անիմաստ տարածման, PR քայլի մասին և ոչ միայն

  • Nov 05, 2022

Օրերս համացանցի թիվ մեկ թեման երգիչ Անդրեի անակնկալ ամուսնության առաջարկն էր, որը կայծակնային արագությամբ տարածվեց ողջ համացանցով մեկ:

starnews.am-ը ևս անդրադարձավ տեսանյութին և միայն օրեր անց որոշեց անդրադառնալ և մյուս տեսանկյունից ներկայացնել իրավիճակը:

Արդեն իսկ տարիքն առած Անդրեն որոշել է 18-ամյա տղայի նման չոքել գետնին և մատանի դնել սիրելիի մատին: Արդյո՞ք պարտադիր էր, Անդրե ջան, այս ամենն անել նման մանկական ձևով և ի լուր աշխարհի ցուցադրական տեսանյութը տարածել:

Իհարկե ոչ, այս ամենը կարելի էր շատ գեղեցիկ, համեստ և տարիքն առածին վայել անել, ոչ թե կեղծ, ձևական բնույթի արարողություն կազմակերպել, բայց դե երևի չմոռանանք, որ տասնյակից ավելի տարիների տարբերություն կա նրանց միջև, և միգուցե Անին է պահանջել:

Բոլոր դեպքերում, հանուն PR քայլի, հանուն տեսանյութի հազարավոր դիտումների երգիչը գնաց այս քայլին, և PR-ն աշխատեց:  Մեզ մնում է միայն հետևել հետագա զարգացումներին` հասկանալու համար` ինչ ռոմանտիկ հարսանիք և մեղրամիս է պատրաստվում մեզ ներկայացնել տարիքն առած, բայց իրեն պատանու կարգավիճակում զգող երգիչ Անդրեն:

Մեկնաբանություն

Որոնում