Starnews-ը, ինչպես միշտ, ամփոփում է շաբաթը։
«Մեր չեղարկված հարսանիքը դեռ կանենք մեր լեռներում, կարևորը` պահենք մեր սերը»:
Հիշեցնենք, որ երգիչ Անդրեն Տաթևի վանքում անսպասելի ու հուզիչ առաջարկություն է արել իր սիրելին:
Այս շաբաթ երգչուհիներ Սոնա Ռուբենյանն ու Մաշ Իսրայելյանը նույն օրը մայրացան։ Երգչուհիները երկուսն էլ դուստր են պարգևել իրենց ամուսիններին։ Մաշը դստերն անվանակոչել է ի պատիվ սկեսուրի, իսկ Սոնան փոքրիկին տվել է Մարի անունը։
Այս շաբաթ համացանցի առաջին քննարկման թեմաներից էր Սուպեր Սաքոյի և նրա սիրելիի բաժանման լուրը։ Մեր աչքից չէր վրիպել այն, որ զույգը ինստագրամյան էջից ջնջել էր համատեղ լուսանկարները։ Սա տպավորություն էր ստեղծել, որ նրանք բաժանվել են ։
Այս շաբաթ երգչուհի Անահիտ Սիմոնյանը հարցում էր կազմակերպել իր ինստագրամյան էջում։
Հետևորդները հետաքրքրվել էին, թե ինչ կասեր Անահիտը, եթե հնարավորություն լիներ վերջին անգամ հանդիպել Հայկոյին:
«Ամենամոտն իմ սրտին դու էիր…»,- պատասխանել էր նա՝ հրապարակելով լուսանկար Հայկոյի երգի ներքո: