«Նարկոզից» առաջ աղոթեցի ու Աստծուն խնդրեցի, որ շանս տա ապրելու. Զառա Արամյանն արտասվեց եթերում
Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման հյուրը Զառա Արամյանն է․ դիտեք անոնսը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել ենք.
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավարուհի Զառա Արամյանն արդեն մի քանի օր է՝ գտնվում է հիվանդանոցում: Հաղորդավարուհին մեզ հետ զրույցում հայտնեց, որ այսօր համեմատաբար լավ է զգում իրեն՝ չնայած դեռ միացված է կաթիլայինին ու թթվածին է ստանում:
«Ինձ մոտ հանկարծակի սուր պանկրեատիտ է ախտորոշվել, սարսափելի սուր վիճակ էր, սիրտս էլ շատ վատ էր արձագանքել այդ ամենին, թթվածին եմ ստացել»,- ասաց Արամյանը: Հաղորդավարուհին նաեւ նշեց՝ այժմ այնքանով է լավ, որ գոնե կարողանում է նորմալ խոսել, մինչդեռ առաջին մի քանի օրերին դա եւս մեծ դժվարություն է եղել:
Հարցին՝ դեռ որքա՞ն ժամանակ ստացիոնար բուժման կարիք կզգացվի, Զառա Արամյանն ասաց. «Շատ կուզենայի, որ հնարավորինս արագ տուն գնայի, քանի որ անկախ նրանից, թե այստեղ ինչքան հոգատար ու լավ են խնամում, միեւնույնն է, ինչպես ասում են, տան պատերն էլ են բուժում: Այսօր որդուս ծնունդն է, շատ կուզենայի տանը՝ նրա կողքին լինել, բայց բժիշկները դեռ թույլ չեն տալիս: Պիտի շատ խնդրեմ, որ գոնե մի քանի օրից կարողանամ տուն գնալ ու մնացած բուժումս տնային պայմաններում ստանալ»:
Զառա Արամյանը՝ նաեւ ասաց, որ գուցե ինքնազգացողության կտրուկ վատացմանն են նպաստել հետքովիդային իրավիճակն ու իմունիտետի թուլացումը: «Մի քանի ամիս առաջ եմ քովիդ տարել, ընդ որում բավականին թեթեւ: Արդեն նաեւ պատվաստված եմ, բայց գուցե հիվանդությունը հետեւանքներ է թողել, քանի որ այն ամեն մեկի մոտ յուրովի է, գուցե եւ ինձ մոտ հենց պատճառը դա է, գուցե՝ ոչ»: