Դերասանուհի, երգչուհի Անի Երանյանը ԱՄՆ մեկնելուց ամիսներ անց վերսկսել է իր գործունեությունը։ Նա նկարահանվում է հեռուստասերիալներից մեկում։
Անին իր հետևորդներին ու երկրպագուներին ուրախացնում է նաև իր արտաքին փոփոխությամբ։ Վառ ու համարձակ կերպարից հետո դերասանուհին նուրբ ու կանացի կերպարում է ներկայանում։
Նոր ֆոտոշարքը երկար սպասեցնել չի տալիս։ Անին կրկին փայլում է։
StarNews-ը ներկայացնում է նոր լուսանկարները։
Հավելենք, որ գրեթե մեկ տարի է ինչ չեն դադարում Անի Երանյանի և Մհեր Բաղդասարյանի սիրավեպի մասին քննարկումները։
Անին ու Մհերը նույնիսկ քննարկումներից հետո ռեալիթի շոու նկարահանեցին, որի երկրորդ եթերաշրջանը դեռ առջևում է, իսկ նրանց հարաբերությունների հստակեցման համար մնում է սպասել շոուի ավարտին։