Անի Քոչարի հուզիչ շնորհավորանքը` որդու ծննդյան առթիվ

  • Dec 03, 2022

Լրագրող Անի Քոչարն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է որդու`Դավիթի ծննդյան 11 րդ տարեդարձը: Անին հետևյալն է գրել.

«Դավիթիս երջանիկ 11 ամյակը Հայաստանում . իր գիտակից կյանքում 1-ին տարեդարձն է տոնելու Հայրենիքում: Ինձ համար մեծ երջանկություն է տեսնել որդուս իր հարազատ միջավայրում. նա երբեք այսքան խանդավառված և ոգեշնչված չի եղել թե՛ ուսման, թե՛ մարզումների և ցանկացած այլ հարցում, որքան այժմ է: Եվ այն բոլոր հաջողություններն ու ձեռքբերումները, որոնք նա գրանցել է վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում, գալիս են ապացուցելու, որ նա իր ճիշտ տեղում է:

Ինձ համար առավել մեծ երջանկություն գոյություն չունի, քան նրա խաղաղ և երջանիկ աչքերի փայլը:

Հ.Գ. Տարեդարձի ողջ ծրագիրն ինքն է կազմել և խելահեղ տոն է ունենալու:

Նշենք, որ լրագրող, Հրապարակախոս Անի
Քոչարի կյանքը տարիներ շարունակ քննարկվել է: Սկզբում ամուսնությունը, հետո հիվանդությունն ու դրա հաղթահըարումը, ամուսնալուծությունն ու վերջապես երկրորդ ամուսնությունը: Վերջերս համացանցում բուռն քննարկվեց Անիի պատասխանը հետևորդի այն հարցին թե արդյոք նա նորություն ունի, թե ոչ.

«Այո, ունեմ, երեկ իմացա, որ կյանքս շարունակվում է». Ահա այսպիսի պատասխան էր տվել անին ինչն էլ առիթ էր տվել ենթադրելու, որ այդ նորությունը բալիկի սպասելն է:

starnews-ը կապ էր հաստատել Անիի հետ պարզելու ինչ նորության մասին է խոսքը.

«Եթե անկեղծ լինեմ,պատասխանս մի փոքր հեգնանքով էր, քանի որ ինձ շատ են հարցնում արդյոք հղի եմ թե ոչ, իսկ իրական պատճառն այն մտքի, որ կյանքս շարունակվում է այն էր, որ կորոնավիրուսով վարակվելուց հետո ինձ մոտ որոշակի առողջական խնդիրներ էին ծագել, այդ թվում վտանգ կար հիվանդության վերադարձի, բայց բազմաթիվ հետազոտությունները ցույց տվեցին, որ քաղցկեղ չի այլ քովիդի հետևանքներն են,ուղղակի այդ օրը ուրախ էի և հերթական այդ թեմայով հարցին էդպես պատասխանեցի »,- ասել էր Անին:

Մեկնաբանություն

Որոնում