Անհասկանալի ,կանացի կարճամիտ զառանցանքներին չեմ անդրադառնա. Վրեժ Կիրակոսյանը` Էմմիի մասին

  • Feb 20, 2023

 

Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման հյուրը Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի տնօրեն, երգիչ Վրեժ Կիրակոսյանն էր: Հաղորդման ընթացքում հարց հնչեցվեց «Դո Ռե Մի»-ի և Նադեժդա Սարգսյանի մահից հետո դրա շուրջ առաջացած խնդիրներ մասին:
Վրեժը փորձեց հակիրճ պատասխանել`նշելով հետևյալը.

«Ես կարճ կանդրադառնամ սրան: Ես և´ինձ, և´ իմ լուսահոգի ընկերոջը`Նադեժդա Սարգսյանին, խոսք եմ տվել, որ չեմ խոսելու սրա մասին: Ինչ որ անհասկանալի, կանացի կարճամիտ զառանցանքներին ես չեմ ուզում անդրադառնալ: Ինձ համար դրանք բոլորը զառանցանքներ են: Որքանով ինձ կհավատան, կամ չեն հավատա` վերևում ինձ համար պարզ է: Մենք մեր երկրային ընկերների մասին խոսում ենք միայն լավը և իրենց չենք քննարկում: Մնացածը ժամանակը ցույց կտա: Նադեժդա Սարգսյանի թիմը այսօր աշխատում է Շառլ Ազնավուր քոլեջում»:

Նշենք, որ տվյալ թեմայի շուրջ նաև խոսել է Մգեր Արմենիան: Վերջինս Tet a Tet հաղորդման շրջանակներում պատասխանելով Մհեր Բաղդասարյանի այն հարցին, թե իրականում ինքը թույլ չի տվել, որ Նադեժդա Սարգսյանի ժառանգները շարունակեն Դո Ռե Մի քոլեջի գործունեությունը, ավելին, նա ցանկացել է փոխել քոլեջի անունը, երգիչը մասնավորապես ասել էր.

«Ես լսել եմ Ձեր հաղորդման շրջանակում Էմմի մեկնաբանությունները այս հարցի շուրջ, իրականում շատ կցանկանայի, որ այդ հարցերը Էմմին բարձրաձայնի ինձ զանգելով, բայց ինչևէ, ես էլ շատ հարցեր ունեմ: Նադեժդա Սարգսյանը իր առողջական վատ դրության ժամանակ իր քոլեջը փոխանցել է մեզ՝ ինձ ու Վրեժ Կիրակոսյանին, մեր տիրապետմանը: Նա դա արել է իր կենդանության օրոք: Նա մեզ ասել է` պահեք այս քոլեջը ու դա մի կորցրեք:

Այդ քոլեջը ուներ բազմաթիվ խնդիրներ, Էմմին դրանց մասին գիտեր: Ոչ մեկ ոչ մեկից ոչինչ չի խլել, դա պետական քոլեջ էր, Էմմին նույնպես կարող էր մասնակցել ընտրություններին ու ինքը դառնար տնօրեն: Այլ հարց է, թե ինչու Էմմին վերցրեց Դո Ռե Մի-ն , դուռը շրխկացրեց ու տարավ այլ տարածք: Իրեն ոչ մեկ չի ասել՝ գնա: Էմմիին ոչ մեկ չի նեղացրել ու ես չեմ հասկանում, թե ինչի է նա այդ կարծիքին:

Հարցին, թե նա չի ամաչում, որ քոլեջի անունը դրել է Շառլ Ազնավուրի անվան, այլ ոչ թե Նադեժդա Սարգսյանի, նա պատասխանեց, որ ոչ չի ամաչում, քանի որ դա արել է, որպեսզի բախումներ չլինեն:

Մեկնաբանություն

Որոնում