Երեկ դերասանուհի Անի Երանյանի մայրիկի ծննդյան տարեդարձն էր։ StarNews-ի աչքից չի վրիպել, որ Անին Միացիալ Նահանգներից հուզիչ անակնկալ է արել մայրիկին՝ նրան երգ նվիրելով։
Անիի հարազատները այստեղ ծննդյան խնջույքի ժամանակ միացրել են երգն ու տեսահոլովակը։ Դա բավական հուզել է դերասանուհու մայրիկին։ Անին նաև գրառում է արել իր ինստագրամյան էջում.
«Մամ…
Շնորհավոր լույս ծնունդդ…
Դու ներել ես ամեն ինչ ու հիմա էլի մի քիչ ինձ սպասիր, որ գամ ու գրկեմ քեզ մամ»,-գրել էր Անին: