Երկար ժամանակ Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանը համարվում էին ամենաներդաշնակ ու գեղեցիկ զույգերից մեկը, նրանց համատեղ նախագծերը բարձր դիտողականություն ունենային, իսկ սոցիալական ցանցերում արված հրապարակումները անմիջապես տարածվում էին ու բազմաթիվ հավանումները արժանանում։
Չնայած նրան, որ թե՛ Մովսեսը, թե՛ Աննան Հայաստանում բավականին ակտիվ գործունեություն էին ծավալում, այնուամենայնիվ, նրանք որոշեցին տեղափոխվել և բնակություն հաստատել ԱՄՆ-ում և նրանց աշխատանքային ակտիվությունը նկատելիորեն պասիվացավ։
Դեռ ամիսներ առաջ էլ StarNews-ը առաջինը հանդես եկավ բացառիկ նորությամբ՝ հայտնելով, որ Մովսեսը և Աննան դադարել են հետևել միմյանց սոցիալական ցանցերում, Աննան հեռացրել էր Մովսեսի հետ համատեղ բոլոր լուսանկարները, Մովսեսն էլ իր հերթին ջնջել է լուսանկարներն ու փակ ռեժիմով դարձրել ինստագրամյան էջը։ Այս ամենը թույլ էր տալիս մտածել, որ զույգը բաժանվել է։
Մեր հրապարակումից հետո Աննա Սիմոնյանը, կարծես, վերականգնել է սոցիալական իր նախկին ակտիվությունն ու բավականին հաճախ է նոր հրապարակումներով հանդես գալիս։
Դեռ որոշ ժամանակ առաջ Աննան ինստագրամյան իր էջում նոր լուսանկարներ էր հրապարակել ու գրել.
««Դու ինքդ քեզ կարոտած կա՞ս։
Հին օրերից փայտե կարկաս դարձած քո անցյալը, որ կանչի քեզ, դու կգնա՞ս։
Քեզ օտար աչքով նայած կա՞ս։
Ինքդ քեզ հետ վստահաբար փախնել հեռու աշխարհի ծայրը, դու կարա՞ս։
Ես ինձ ստվերն իմ չեմ վստահի, իսկ դու հավերժ խոստում կտա՞ս»։
Արդեն այսօր էլ պարուհին հետևորդների հետ նոր հրապարակմամբ է կիսվել ու գրել.
«Մեկ ա»։
Հավելենք, որ Մովսեսը և Աննան մեկ որդի ունեն՝ Անրին, որը հուլիսին դարձավ 5 տարեկան։ Աննան նախընտրել էր որդու ծննդյան օրը նշել «Դիսնեյլենդում», որտեղից էլ մի շարք հրապարակումներ էր արել։