Անչափ հուզիչ… Սոնա Ռուբենյանը հրապարակել է ամուսնու և դստեր լուսանկարը

  • Nov 24, 2022

Starnews.am-ն առաջինն էր տեղեկացրել, որ ծնվել է երգչուհի Սոնա Ռուբենյանի և նրա ամուսնու՝Էմիլի առաջնեկը: Զույգը դուստր է ունեցել, ում անվանել են Մարի:

Սոնան հրապարակել է լուսանկար, որում ամուսինը՝Էմիլն ու դուստրն են։ Սոնան նկարին կից ավելացրել է սիրտ էմոջին։

Հավելենք, որ երեխայի ծնվելուց հետո Սոնան ինքը հրապարակեց փոքրիկի լուսանկարը։

Նշենք, որ Սոնային իրենց շնորհավորանքներն էին գրել մի շարք հայտնիներ:

«Մեր Մարին ծնվեց: Օրհնյալ ու երջանիկ լինի իր լույս աշխարհ գալը, միայն սեր ու ժպիտ տեսնի ձագուկը»,- գրել է Նազենի Հովհաննիսյանը:

«Ինչ գծած մռութիկ ունես դու՛: Բարի գալուստ այ սիրուն»,- շնորհավորել է Իննա Խոջամիրյանը:

«Մեր թիմն ավելացավ ևս մեկով»,- գրել է Գարիկ Պապոյանը:

Մեկնաբանություն

Որոնում