«Աշոտիկի պապան Թուրքիայում մեր թշնամու հետ ջան-ջիգյար, Երևանում կալանավորում են հերոսի մորը». Շպռոտի անդրադարձը՝ Գայանե Հակոբյանի կալանավորմանը

  • Jun 06, 2023

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը որոշել է վարչապետ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման գործով մեղադրվող զոհված զինծառայողի մորը՝ Գայանե Հակոբյանին կալանքից ազատ արձակել և կրկին կալանավորել մեկ ամիս, 15 օր ժամկետով։ Վճիռը հրապարակել է դատավոր Մանվել Շահվերդյանը։ Ավելի վաղ, դատարանը նրա խափանման միջոցը կալանքից փոխել էր տնային կալանքի, սակայն վկաների, այդ թվում՝ Աշոտ Փաշինյանի ցուցմունքներից հետո մտափոխվել էր և փոփոխել վճիռը։

Թեմային անդրադարձել էր երգչուհի Շպռոտը, ով ինստագրամյան իր էջի story բաժնում գրել էր.

 

«Աշոտիկի պապան Թուրքիայում մեր թշնամու հետ ջան-ջիգյար, Երևանում կալանավորում են հերոսի մորը։ Հայ ժողովուրդ զարմացնում ես, չգիտեի, որ տենց ճկուն ես, դու շպագատ էլ կիջնես»։

Հիշեցնենք, որ վարչապետի որդին քննադատել էր Հակոբյանին կալանքից ազատելու և տնային կալանքի ենթարկելու դատարանի որոշումը։ Նրա խոսքով՝ այնպիսի ծանր հանցագործության համար, ինչպիսին է առևանգումը, տնային կալանքը չափազանց մեղմ խափանման միջոց է։

Մեկնաբանություն

Որոնում